Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Փարաջանովի ֆիլմերի ժամանակ բոլորը դուրս էին գալիս դահլիճից»

«Փարաջանովի ֆիլմերի ժամանակ բոլորը դուրս էին գալիս դահլիճից»
15.07.2012 | 22:07

«Ես գոհ եմ արդյունքներից, որ որոշեց ժյուրին, շատերը կարող են համաձայնել, շատերը` ոչ, հատկապես մրցանակ չստացած ռեժիսորները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Անդրադառնալով «Իրատես de facto»-ի հարցին` «Հա՞յ, թե՞ արտասահմանյան կինոռեժիսորների արվեստն է ավելի շատ հետաքրքրում հանդիսատեսին», փառատոնի տնօրենը նշեց, որ հետաքրքրություն կա երկու դեպքում էլ: Հայ հանդիսատեսը ուզում է տեսնել համաշխարհային կինոարվեստում տեղի ունեցող պրոցեսները, մեր ֆիլմերով հետաքրքրվում են փառատոնի հյուրերը, որ ուզում են հայկական կինո տեսնեն, հրավիրեն փառատոնների և այլն: «Կա նաև տեղայնացված հետաքրքրությունն. դա հիմնականում մեր կինեմատոգրաֆիստների ընկերների, բարեկամների հախուռն հոսանքն է դեպի կինո,-ասաց նա:- Բոլորն էլ ընդունելի են, հասկանալի և փառատոնային: Այն կռիվները, քաշքշոցները, որ ուզում են առանց տոսմի կամ հրավիրատոմսի ներս մտնել, նույնպես ուրախացնում է մեզ, գուցե, ի վերջո, մեր երկրում կինոյով զբաղվող մարդիկ հասկանան, որ դահլիճներ են պետք»: «Հայկական համայնապատկեր» ծրագրի որոշ ֆիլմեր, գուցեև գովազդի արդյունքում, մեծ հանդիսատես են հավաքել, բայց կարճ ժամանակ անց, դատարկվել է դահլիճը: Լրագրողների այս դիտարկմանը անդրադառնալով, Հարություն Խաչատրյանը նկատեց, որ հանդիսատեսի գնահատականը կարող է և ճիշտ լինել, և սխալ: «Փարաջանովի ֆիլմերի ժամանակ բոլորը դուրս էին գալիս դահլիճից»,-ասաց նա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ